Հավանա
Հավանայում սկսվել է կառնավալային երթերի ավանդական տարեշրջանը
Անցած հանգստյան օրերին Հավանայում սկսվել է կառնավալային երթերի ավանդական տարեշրջանը: Այդ մասին Կուբայի մայրաքաղաքի հյուրերին եւ բնակիչներին ազդարարել է Սան Կառլոս դե լա Կաբանիա հին ամրոցի հրանոթից արձակված կրակոցը Չնայած այն բանին, որ հանդիսությունն ստիպված են եղել մեկ օրով հետաձգել հորդառատ անձրեւի եւ քամու պատճառով, կառնավալային սեզոնի բացումն անցկացվել է առանձնակի շքեղույթամբ, քանի որ նվիրված…
Կուբայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի
Կուբայի մայրաքաղաք Հավանայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի։ Ավելի քան 200 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է Nuevo Herald պարբերականը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Պտտահողմը Հավանային պատուհասել էր հունվար 28-ին։ Վնաս է հասցվել 1238 բնակելի և այլ նշանակության օբյեկտների։ Դրանցից 124-ը լիովին ավերվել են։
Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել
Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի: Այդ մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը: Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտնել է, որ «սաստիկ ինտենսիվությամբ մթնոլորտային երևույթից» ամենից ավելի տուժել է Ռեգլա շրջանը: Նաև, գործակալության աղբյուրների տվյալներով, լուրջ վնաս է պատճառվել Գուանաբակաոա, Դիես դե Օկտուբրե…
Կուբայում պտտահողմ է մոլեգնում
Կուբայի մայրաքաղաք Հավանայում պտտահողմ է մոլեգնում: Այս մասին հայտնում է AFP-ն: Դրա հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, 172-ը՝ տուժել: Հավանայում նկատվում է էլեկտրաէներգիայի խափանում: Քամու ուժգնությունը գերազանցում է 100 կմ/ժ-ն:




