հավատարմագրեր
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերին (Michael Møller)։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում՝ Մայքլ Մոլլերը շնորհավորեց Անդրանիկ Հովհաննիսյանին ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։ Նա անդրադարձավ ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանը՝ մասնավորապես ներկայացնելով մարդու իրավունքների…
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Հանրապետության նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության…
Ավստրիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձնել է նախագահին
Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև…
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։ Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցել է ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր…
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ ուղղությամբ քայլերի ակտիվացումը: Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը խոսել են փոխգործակցության զարգացման հնարավորությունների մասին,…
Դեսպան Աշոտ Հովակիմյանը հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահ
Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարագրերը հանձնեց ՉՀ նախագահ Միլոշ Զեմանին։ Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահ Զեմանը շնորհավորեց և հաջողություն մաղթեց դեսպան Հովակիմյանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում ստանձնելու կապակցությամբ։ Նախագահը բարձր գնահատական տվեց առկա հայ-չեխական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, գոհունակությամբ ընդգծելով, որ վերջին տարիներին և հատկապես 2016թ․ իր՝ Հայաստան կատարած այցից…
Դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահին
Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 1-ին իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սրիսենային (Maithripala Sirisena)։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանը Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունում քննարկում ունեցավ երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։ Հատկապես կարևորվեցին…
Թունիսի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Նախագահ Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր պատասխանատու առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-թունիսյան հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում: Անդրադառնալով անցյալ հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի…
ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. «Հետք»
«Հետք»-ը գրում է. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Դավիթ Անանյանը կառավարության որոշմամբ ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018թ. մայիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ հայտարարագրի՝ նա երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ…
Նախագահ Սարգսյանը և Ուրուգվայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը և որակական…
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նա իր հարուստ փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների փոխգործակցության առավել զարգացմանն ու խորացմանը: Հայ-եգիպտական…
Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկին (նստավայրը՝ ք.Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ՝ որպես փորձառու դիվանագետ, նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Նշելով, որ Հայաստանը ձգտում է…
Հայաստանը Բելառուսի համար «եղել և մնում է» հուսալի գործընկեր. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է տասնյակ երկրների դեսպանների հավատարմագրերը: Նրանց թվում է նաև Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Ինչպես տեղեկացնում է «Беларусь сегодня»-ն, Հայաստանի նորանշանակ դեսպանի ընդունելության ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ու Բելառուսի երկկողմ հարաբերությունների թեմային: «Մենք նպատակ ունենք ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ ենք մասնակցել Հայաստանի մեր եղբայրներին ու բարեկամներին…
Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին
Հունվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում: Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին…















