հավաքակայան
Հուլիսի 15-ին ՀՀ Դատախազությւոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ հուլիսի 15-ին հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին: «ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա…
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ 2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հուլիսի 1-ին հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: Զորակոչային բոլոր աշխատանքները հավաքակայանում իրականացվում են բացազատված բացօթյա տարածքներում: Զորակոչիկներն ստանում են բժշկական դիմակներ, ախտահանիչ լուծույթներով ախտահանում ձեռքերը, հավաքակայանի բացօթյա ամբողջ տարածքում…