հատկացում

  • Կառավարությունն ավելի քան 13,5 մլրդ դրամ հատկացրեց Արցախին

    Կառավարությունն ավելի քան 13,5 մլրդ դրամ հատկացրեց Արցախին

    Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ևս 13 միլիարդ 533 միլիոն դրամ հատկացրեց Արցախի Հանրապետության։ Այս մասին որոշումը կայացվեց այսօր՝ Կառավարության նիստում։ Նշվեց, որ հատկացվող գումարով ֆինանսավորվելու է դեկտեմբեր ամսվա ծախսերը, աշխատավարձերը, նպաստները, կենսաթոշակները, և առողջապահության ու սոցիալական ծախսերը։

  • ՇՄ նախարարությանը 2022-ին հատկացվելու է 6,77 մլրդ դրամ

    ՇՄ նախարարությանը 2022-ին հատկացվելու է 6,77 մլրդ դրամ

    Այսօր Ազգային ժողովում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը 2022 թվականի պետբյուջեի նախագծով հատկացվելու է 6 միլիարդ 771 միլիոն դրամ։ Սա մի քանի միլիարդով քիչ է 2021 թվականի հատկացումից, ինչը Խաչատրյանը բացատրեց այն բանով, որ ՇՄՆ-ն ծրագիր է ավարտել։ Նշենք, որ 2021-ին հատկացվել է 9,214 միլիարդ դրամ։ Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի…

  • Կառավարությունը շուրջ 13,5 մլրդ դրամ հատկացրեց Արցախին

    Կառավարությունը շուրջ 13,5 մլրդ դրամ հատկացրեց Արցախին

    ՀՀ կառավարությունը որոշեց Արցախին հատկացնել ևս 13 միլիարդ 473 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի ալիքից։ Նշվում է, որ հատկացումն արվել է 2021 թվականի հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի այս տարվա պետական բյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար։

  • Կառավարությունը 357 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին

    Կառավարությունը 357 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին

    ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետբյուջեից մարզպետարաններին տրամադրել 357 միլիոն 458 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Գումարը հատկացվում է 15 համայնքներում 15 սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար։

  • 7,6 մլրդ դրամ՝ 51 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար․ Կառավարության որոշումը

    7,6 մլրդ դրամ՝ 51 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար․ Կառավարության որոշումը

    ՀՀ կառավարությունն այսօր որոշեց 7,6 միլիարդ դրամ հատկացնել 51,1 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգման համար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-յան ալիքից։ Նշվում է, որ դրանցից 37,3 կիլոմետրը միջպետական նշանակության ավտոճանապարհներ են, իսկ 13,8 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության։

  • Կառավարությունը 8,9 մլրդ հատկացրեց՝ 50,7 կմ ճանապարհի հիմնանորոգման համար

    Կառավարությունը 8,9 մլրդ հատկացրեց՝ 50,7 կմ ճանապարհի հիմնանորոգման համար

    Կառավարությունը որոշեց 8,9 միլիարդ դրամ հատկացնել՝ 50,7 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Նշվում է, որ այս ճանապարհից միջպետական նշանակության ավտոճանապարհները կազմում են 44,9 կիլոմետր, հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 1,7 կիլոմետր և մարզային նշանակության ավտոճանապարհները` 4,15 կիլոմետր: Գումարը կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ կիրականացնի հիմնանորոգման ծրագիրը։

  • 1,5 միլիարդ եվրո ՀՀ-ին՝ Եվրամիությունից․ գումարը հատկացվելու է նաև Սյունիքի զարգացման համար

    1,5 միլիարդ եվրո ՀՀ-ին՝ Եվրամիությունից․ գումարը հատկացվելու է նաև Սյունիքի զարգացման համար

    Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին մեկուկես միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է այսօր Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում: Այս մասին գրում է Azatutyun-ը։ Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է. 1.…

  • ԱՄՆ-ում առաջարկվում է Հայաստանին 50 մլն, իսկ Արցախին՝ 2 մլն աջակցություն հատկացնել

    ԱՄՆ-ում առաջարկվում է Հայաստանին 50 մլն, իսկ Արցախին՝ 2 մլն աջակցություն հատկացնել

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեում քննարկվելու է գալիք տարվա ֆինանսական հատկացումների և օժանդակության մասին փաստաթուղթը, որում խոսվում է նաև Հայաստանին ու Արցախի ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Այսպիսով՝ Հայաստանի համար նախատեսվում է առնվազն 50 միլիոն դոլարի աջակցություն, իսկ Արցախին՝ 2 միլիոն դոլարի՝ ականազերծման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայկական Համագումարի տեղեկատվական բաժնից։ Նշվում…

  • Կառավարությունը ԱԻՆ-ին 100 մլն դրամ հատկացրեց

    Կառավարությունը ԱԻՆ-ին 100 մլն դրամ հատկացրեց

    Կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 100 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Որոշումն ընդունվել է այսօրվա նիստի ընթացքում։ Հատկացման նպատակն է՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերումը։

  • Չինաստանը 2 մլրդ դոլար է հատկացնելու կորոնավիրուսից տուժած երկրներին

    Չինաստանը 2 մլրդ դոլար է հատկացնելու կորոնավիրուսից տուժած երկրներին

    Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խոսել է Չինաստանի կողմից ծրագրվող պետություններին հատկացվելիք աջակցությունների մասին։ Ցզինպինը նշել է, որ COVID-19-ի դեմ միջազգային համագործակցությունը խթանելու համար, Չինաստանը առաջիկա 2 տարիների ընթացքում կհատկացնի 2 միլիարդ դոլար գումար՝ կորոնավիրուսից տուժած երկրներին ու զարգացող երկրներում սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու համար։ Այս մասին ՉԺՀ առաջնորդը հայտարարել է տեսակապի միջոցով ընթացքող Առողջապահության 73-րդ համաշխարհային…

  • Կառավարությունը ՄԻՊ-ի աշխատակազմին հատկացրեց 2 միլիոն 661 հազար դրամ

    Կառավարությունը ՄԻՊ-ի աշխատակազմին հատկացրեց 2 միլիոն 661 հազար դրամ

    Տավուշում մարզային ստորաբաժանման ստեղծմամբ պայմանավորված՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվեց 2 մլն 661 հազար 600 դրամ: Նախագծի իրականացմամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունները մարզի և հատկապես մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առավել հասանելի և մատչելի կդառնան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

  • Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացվեց 6 մլն դրամ

    Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացվեց 6 մլն դրամ

    Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով` 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացվեց 6 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

  • Կառավարությունը 457 միլիոն դրամ հատկացրեց ԱԻ նախարարությանը

    Կառավարությունը 457 միլիոն դրամ հատկացրեց ԱԻ նախարարությանը

    2019 թվականի պետական բյուջեով հաստատված կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 475 մլն 747 հազար դրամ՝ փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների չափերի ավելացման համար։ *** Կառավարության այսօրվա նիստում որոշվեց նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերության ծննդատան մասնաշենք կառուցելու նպատակով ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,21124 հա հողատարածքը ներդնել…

  • Կառավարությունը Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 միլիոն դրամ

    Կառավարությունը Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 միլիոն դրամ

    Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին հատկացրեց 105 մլն դրամ զբոսաշրջային ոլորտի առաջնային երկու հիմնախնդիրների լուծման համար՝ ենթակառուցվածքների զարգացում և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացում: Նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, համաձայն որի կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղին, ինչպես նաև կսահմանվի մեքենաների…

  • Կառավարությունը որոշեց 2019թ․ առաջին կիսամյակում ԱԻՆ-ին հատկացնել մոտ 10 միլիոն դրամ

    Կառավարությունը որոշեց 2019թ․ առաջին կիսամյակում ԱԻՆ-ին հատկացնել մոտ 10 միլիոն դրամ

    Կառավարությունը որոշեց Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի տարածքում, Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 86-րդ կմ և Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածներում ակտիվացած սողանքային և քարաթափման երևույթների ուսումնասիրման (ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտություններ) և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019 թվականի առաջին…