հատկացում
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացվի 15 միլիոն դրամ
Կառավարությունը որոշեց 2019 թվականի մայիսի 17-ից 18-ը Երևանում կայանալիք սպորտային պարերի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնության անցկացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 15 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից։
Քաղաքացու օրը տոնելու համար կառավարությունը հատկացրեց 124 միլիոն դրամ
Կառավարությունը վարչապետի աշխատակազմին հատկացրեց 124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից։ Հիշեցնենք, որ Քաղաքացը օրը նշվելու է ամեն տարվա ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։
19 մլն 406 հազար դրամ ոռոգման ջրերի վարձավճարները զեղչելու նպատակով․ կառավարության որոշումը
Կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին 2019 թվականի 1-ին կիսամյակում հատկացնել 19 մլն 406 հազար դրամ: Այս մասին հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
Կառավարությունը Սյունիքի մարզպետարանին տրամադրեց 973 հազար դրամ
Կառավարությունը Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի և «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դիահերձարանի շենքի տանիքների վերանորոգման աշխատանքների ավարտական ակտի ձևակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված Սյունիքի մարզպետարանին տրամադրեց 973 հազար դրամ։ Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։




