հատուկջոկատայիններ

  • Մինսկում կանանց երթի ընթացքում ցուցարարներ են ձերբակալվել

    Մինսկում կանանց երթի ընթացքում ցուցարարներ են ձերբակալվել

    «Իզվեստիա» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Մինսկում կանանց երթի ընթացքում ցուցարարներ են ձերբակալվել։ Հավաքը տեղի է ունեցել Կամարովսկու շուկայում: Նախատեսված էր, որ «կանանց երթը» պետք է տեղի ունենար հաղթանակի հրապարակում, սակայն մինչ բողոքի ակցիայի մեկնարկը, տարածքը փակվել է և ընդդիմադիրները սոցցանցերով կոչ են արել հավաքվել Կոմարովսկու շուկայում: Հիշեցնենք, օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Տեսանյութը՝ այստեղ։

  • Մինսկում Միասնության քայլերթ է սկսվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մինսկում Միասնության քայլերթ է սկսվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձով է հանդես եկել և բելառուսցիներին կոչ արել մասնակցել Միասնության քայլերթին։ Այն մեկնարկել է այսօր` Մինսկի ժամանակով 14։00-ին։ ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի հաղորդմամբ էլ՝ տասը զրահապատ մարտական մեքենա է գտնվում Մինսկում՝ Բելառուսի նախագահի նստավարում՝ Անկախության պալատում։ Պալատի հարևանությամբ է գտնվում նաև հանրապետության Գերագույն դատարանը։ Մոտակայքում տեղակայված են նաև փշալարերով մեքենաներ։…

  • Մինսկում հատուկջոկատայինները, ի նշան ցուցարարների հետ համերաշխության, իջեցրել են վահանները

    Մինսկում հատուկջոկատայինները, ի նշան ցուցարարների հետ համերաշխության, իջեցրել են վահանները

    Meduza-ի հաղորդմամբ՝ Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, հատուկջոկատայիններն իջեցրել են իրենց վահանները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության: Կառավարության շենքից դուրս են եկել իրավապահների նոր ջոկատներ, սակայն ագրեսիա չեն ցուցաբերել։ Onliner.by-ի փոխանցմամբ էլ՝ հատուկջոկատայիննեը հայտարարել են, որ մարդիկ կարող են կանգնել կառավարության շենքի դիմաց։   

  • Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց վրա․ Sputnik Беларусь

    Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց վրա․ Sputnik Беларусь

    Sputnik Беларусь-ի հաղորդմամբ՝ Մինսկում հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց վրա։ Նրանք ցանկացել են պատշգամբներից խորհուրդներ տալ ցուցարարներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ձերժինսկի պողոտայում ՝ Գրուշևկա մետրոյի կայարանի մոտ։ «Հատուկջոկատայինները վազեցին դեպի հավաքվածները: Ցուցարարները սկսեցին փախչել: Հարևանությամբ գտնվող շենքերի պատշգամբներից բնակիչները սկսեցին բղավել, թե որտեղ կարող են ցուցարարները թաքնվել, ի պատասխան, հատուկջոկատայինները մի քանի…

  • Լիբանանում ցուցարարները պահանջում եմ մի քանի պաշտոնատար անձանց հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լիբանանում ցուցարարները պահանջում եմ մի քանի պաշտոնատար անձանց հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեկ` օգոստոսի 8-ին, Լիբանանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են էներգետիկայի նախարարության շենքը, որտեղ հայտարարել են իրենց պահանջների մասին: Հայտնի է, որ նրանք պահանջում ենք Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Հասան Դիաբի հրաժարականը: Հայտնենք, որ շաբաթ օրը Բեյրութի գրեթե ամբողջ կենտրոնը վերածվել է հատուկջոկատայինների և ցուցարարների միջև մարտադաշտի, որի հետևանքով 60-ից ավելի…