հատուկ ծառայություններ
Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի օգտագործմամբ փորձում են տեղեկություններ հավաքագրել շրջափակման հետևանքների վերաբերյալ. Արցախի ԱԱԾ
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր: Այդ մասին ասված է Արցախի ԱԱԾ-ի Ֆեյսբուքի էջում։ «Օգտագործելով Արցախի քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման…
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի զավթումը կազմակերպածների մեծ մասը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են․ Արցախի դատախազություն
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։ Հիշյալ դեպքերի կապակցությամբ Արցախի գլխավոր դատախազության…
Գերմանիայում կանխել են պետական հեղաշրջման փորձը. Bild
Գերմանիայի ոստիկանությունը կանխել է պետական հեղաշրջումը, որը ծրագրել էին իրականացնել աջ ծայրահեղականները։ Bild պարբերականի տեղեկություններով՝ նրանք մտադիր են եղել գրոհել Բունդեսթագը։ Գերմանիայի հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը խուզարկել են 52 կասկածյալի պատկանող 137 օբյեկտ, ձերբակալվել է 25 մարդ: Պարբերականի տեղեկություններով՝ գաղտնի դաշինքի նպատակն էր իշխանության բռնի տապալումը, գործող իշխանության «վերին շերտի մաքրումը»: Իսկ նոր կառավարական ապարատը…
Apple-ը հատուկ ծառայություններին թույլ կտա մուտք գործել կասկածյալների iPhone-ներ
Հեղինակավոր Apple ընկերությունը համաձայնել է ամերիկյան հատուկ ծառայությունների համար հասանելի դարձնել կասկածյալների կամ մեղադրյալների iPhone-ները։ Այս մասին հայտնում է BIS Journal-ը։ Նշվում է, սակայն, որ սա չի վերաբերվի բոլոր iPhone-ներին։ Կա պայման, որ սմարթֆոնը պետք է աշխատի IOS-ի 7-րդ կամ դրանից ավելի ցածր տարբերակով։ Ըստ աղբյուրի՝ նման մոտեցումը հակասում է գաղտնիության քաղաքականության մասին Apple-ի հայտարարություններին։
Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգերով փորձել են տվյալներ ստանալ․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար, հայտնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական…
Ադրբեջանական օգտատերերը հայ օգտատերերին ուղարկում են ապատեղեկատվություն պարունակող նամակներ
#Հետևեք_պաշտոնական_լրահոսին Տեղեկատվություն է ստացվում, որ սոցիալական ցանցերում ադրբեջանական «օգտատերերը» հայ օգտատերերին ուղարկում են ապատեղեկատվություն պարունակող անձնական նամակներ: Նամակներում հիմնականում կցված են Ապրիլյան պատերազմի և այլ գործողությունների ժամանակ արված լուսանկարներ, տեսանյութեր` փորձելով համոզել, թե հայկական կողմն այժմ լուրջ կորուստներ ունի և թաքցնում է դրանք: Անմիջապես արգելափակեք նման «օգտատերերին», ովքեր իրականում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից են համակարգվում:…
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ապրիլյանին արված նկարներ ու տեսանյութեր են տարածում
Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին հակառակորդի կողմից փորձ է արվում սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերում առկա են մարդկային զոհեր, գրում է Տեղեկատվության ստուգման հարթակը։ Նշվում է, որ տարածած սուտն արժանահավատ դարձնելու նպատակով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսել են հայերեն և ռուսերեն գրառումներին կցել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների լուսանկարներ,…
ԻՊ-ի առաջատար լրատվական ռեսուրսը հնարավոր է եղել շարքից հանել․ RTBF
Եվրոպայի Եվրոպոլ ոստիկանական գործակալության հաքերները և Բելգիայի դաշնային ոստիկանության փորձագետները հաջող կիբեռգրոհ են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի՝ Amaq լրատվական գործակալության վրա: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը՝ հղում անելով Բելգիայի հատուկ ծառայությունների աղբյուրների։ Ինչպես փոխանցել են վերջիններս, գործողությունը, որի նախապատրաստումը տևել է շուրջ մեկ տարի, տեղի է ունեցել նոյեմբերի 21-22-ը: Գործողությամբ հաջողվել է…
100-ից ավելի կալանավորված անձ է մասնակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անկարգություններին
Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, և կալանավորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»: Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով, որին, նախնական տվյալներով, մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:…
Թուրքիայի հատուկ ծառայությունները 30-ից ավելի մարդ են առևանգել ամբողջ աշխարհում
Թուրքիայի հատուկ ծառայությունները 2016-ից ի վեր առնվազն 31 մարդ են առևանգել Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և այլ երկրներում: Այս մասին գրել է գերմանական Die Welt թերթը։ Առևանգված մարդկանց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեջ: Առևանգումների մասին հայտնում է Կրթության, վերապատրաստման և ինտեգրման շվեյցարական հիմնադրամը, որը կապ ունի Գյուլենի հետ: Վերջինիս Անկարան մեղադրում…
Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձախողումը. ՀՀ ԱԱԾ բացահայտումներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվող լայնածավալ, սակայն անտեսանելի աշխատանքների արդյունքում՝ Ադրբեջանի հանրապետության հատուկ ծառայությունների հերթական ձախողումը: Փաստավավերագրական ֆիլմ՝ «Գործ N 00578»:
Դելիում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել
Հնդկական Դելի քաղաքի մետրոպոլիտենում Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին վտանգի կարմիր մակարդակ է սահմանվել, հայտնում է The Hindu-ն: Ըստ պարբերականի՝ ռեժիմը սահմանվել է նախօրեին՝ հատուկ ծառայությունների խորհրդով: Նշվում է, որ մետրոպոլիտենի բոլոր շինությունները երկու ժամը մեկ ստուգվելու են:
Հարձակում հատուկ ծառայությունների բազայի վրա
Աֆղանստանում առնվազն 18 մարդ Է զոհվել, եւս 27 հոգի՝ վիրավորվել երկրի հարավ-արեւմուտքի Մայդանշահր քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մի աղբյուր: Նրա խոսքով՝ թալիբների ականապատված ավտոմեքենան պայթել Է Աֆղանստանի հատուկ ծառայությունների բազայի մերձակայքում: Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել Է, որ հարձակվողներից երեքը…
Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ է դատապարտվել
Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ու նրանց պատերով Հայաստանում աշխատանք իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարի ընթացքում նշեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը: «Այդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել»,-…














