Հատուկ նշանակության
ՀԱՊԿ-ը հատուկ նշանակության ուժերի վարժանքներ կանցկացնի Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոյեմբերի 17-19-ին Տաջիկստանում կանցկացնի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2021» վարժանքները: Այս մասին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ): Ըստ աղբյուրի՝ ընդամենը վարժանքներին ռուսական կողմից գործի կդրվի մոտավորապես 60 զինծառայող և տասը միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 201-րդ ռազմաբազայի ավիախմբի Մի-8ՄՏՎ5-1 երկու ուղղաթիռ: Նշվում է, որ «Կոբալտ-2021» վարժանքներին, բացի Ռուսաստանից, կմասնակցեն ՀԱՊԿ-ի…
Հատուկ նշանակության վարժանքներ բանակում
Զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու և դիմացկունությունն ամրապնդելու նպատակով 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ: Զինծառայողները հաղթահարել են լեռնային և ջրային արգելքներ, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ յուրային զորքերի առաջխաղացման համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հատուկ նշանակության ստորաբաժանումը կատարել է առաջադրված խնդիրը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ԶՈւ hատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը ռազմավարական զորավարժության շրջանակում ստացել էր առաջադրանք` հայտնաբերել պայմանական հակառակորդի հրամանատարական կետը և ոչնչացնել այն, շարքից հանելով նաև մարտական տեխնիկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։