Հարություն Մերդինյան
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մերդինյանը հաստատեց իր որոշումը։ Նա նժույգ-թափերի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2016, 2022) և Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, մեկ անգամ էլ՝ արծաթե մեդալակիր։ 2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Մերդինյանը…
Հայ մարմնամարզիկները մեկնել են Եգիպտոս՝ կարևոր առաջնության
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ մասնակցելու է Աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլին։ Վերջինս անցկացվելու է մարտի 17-ից 20-ը։ Մեր հավաքականը գլխավորում է Հակոբ Սերոբյանը։ Հավաքականում ընդգրկված են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը։
Աշխարհի Գավաթ․ 3 հայ մարմնամարզիկներ եզրափակչում են
Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան: Նժույգի թափեր վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը գրանցել է 14,266 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Արթուր Դավթյանը հավաքել է 12,966 միավոր (25-րդ տեղ): Oղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է…
Հայ մարմնամարզիկները Շտուտգարտում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Սեպտեմբերի 12-26-ը սպորտային մարմնամարզության տղաների հավաքականը (մարզիչ՝ Հակոբ Սերոբյան),ինչպես նաև աղջիկների թիմը (մարզիչ՝ Եղսաբեթ Չադրչյան) Թբիլիսիում մասնակցել են ուսումնամարզական հավաքների /ընդհանուր թվով 18 մարմնամարզիկ/: Մեր մարզիկները նախապատրաստվել են աշխարհի առաջնությանը, որը վարկանշային է 2020թ-ի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-13-ը՝ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում: Մեր մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և…
Հայ մարմնամարզիկները եզրափակչում են.Աշխարհի Գավաթ
Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել: Նժույգաթափեր վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը գրավել է երկրորդ տեղը և նվաճել եզրափակիչի ուղեգիր: Օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է երրորդ տեղով, իսկ Վահագն Դավթյանը՝ երկրորդ: Արթուր Դավթյանը մարտի 21-ին հանդես կգա հենացատկի որակավորման փուլում: Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական…







