հարսանեկան արարողություն
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը որոշել է կնոջ՝ Չերի Սիբորնի հետ հարսանեկան երկրորդ արարողությունն անցկացնել կրկեսային վրանում։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Անգլիայի Սաֆոլկ կոմսության դաշտերից մեկում արդեն տեղադրվել է հսկայական վրան, որտեղ տեղի է ունենալու հարսանեկան արարողությունը: Տեկեկությունների համաձայն՝ Շիրանի հարսանիքին կմասնակցեն հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը…
Համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից: Լուսանկարները հրապարակել է vogue.__.style ինստագրամյան էջում: Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը կայացել է Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը՝«Փարավոն» ռեստորանում:
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո կնոջ՝ Բեթթիի հետ ուղևորվել է հարսանեկան ճանապարհորդության։ Մեղրամիսը զույգը կանցկացնի Մալդիվներում։ Armlink.am-ը լուսանկար է հրապարակել, որն արվել է Մխիթարյանի երկրպագուի կողմից «Վալենա» օդանավակայանում:
Հունիսի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցավ Լոնդոնի «Արսենալի» ու Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և նրա ընտրյալ Բեթի Վարդանյանի պսակադրության արարողությունը: Ֆուտբոլիստը հարսանեկան արարողությունից գեղեցիկ տեսանյութեր է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում: Խնջույքի ժամանակ երգել է նաև իտալացի հանրահայտ երգիչ Ալ Բանոն: «Ստեղծված իրար համար», – այսպես է վերնագրել Մխիթարյանը հարսանեկան պարի տեսանյութը…
Բրիտանացի փոփ-երաժիշտ Էդ Շիրինը գաղտնի ամուսնացել է իր մանկության ընկերուհու՝ 26-ամյա Չերի Սիբոռնի հետ, գրում է The Sun թերթը: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոների նախօրեին անգլիական Սուֆոլքի կոմսությունում: «Էդն ամուսնացել է Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ, արարողությունը մարդաշատ չէր, դրան ներկա են եղել միայն երգչի դպրոցական ընկերները, ընտանիքի անդամները և քահանան»,…