ՀԴՄ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է սկսել՝ ուսումնասիրելու հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման օրինաչափությունը և հիմնավորվածությունը։ Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսվարող սուբյեկտները, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, կարող են տեղեկություններ ներկայացնել info@competition.am էլեկտրոնային հասցեով՝ վարույթին օժանդակելու նպատակով։ Այս գործընթացը միտված է ուսումնասիրելու, թե արդյոք գների բարձրացումը…
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հիշեցնում է՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Առցանց աշխատող տաքսի ծառայությունները պետք է դրա իրավունքն ունենան։ Ծառայության մատուցման իրավունքը…
Գաղտնիք չէ, որ ստվերային տնտեսության առկայությունը պայմանավորված է կանխիկ գումարների շրջանառության հետ, հետևաբար, տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում՝ «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների պահպանման նկատմամբ։ Մասնավորապես, կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական…
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ներկայում անկանխիկ գործարքները սպասարկելու համար հարկ վճարողների մոտ նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են: 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով պայմանավորված տարբեր հարթակներում դժգոհություններ են հնչել, որ այդ սարքերի ֆունկցիոնալությունն առևտրային բանկերը չեն ապահովում:
Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Բաց նամակ ուղղված կառավարությանը Հարգելի ընկերներ, եւ սիրելի ու հպարտ կառավարություն Ես մինչեւ էս պահը հպարտ անհատ ձեռնարկատեր էի, հարկեր էի վճարում, ՀԴՄ կտրոնները պարտադիր խփել էի տալիս եւ այլն: Հաշվապահս ասաց, որ պետք է նոր սերնդի ՀԴՄ գնենք, որովհետեւ կառավարությունը այդպես է որոշել,…
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հայաստանի ու Հունաստանի մրցակցային մարմինները համագործակցության հուշագիր են կնքել Մեկ պատուհանին է միացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Ռիսկերի խորհրդի…
Շրջիկ առևտրի կետերի փաստաթղթավորումը հեշտացնելու համար նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով սահմանվել է պարտադիր պահանջ, որ մանրածախ վաճառք իրականացնելիս, եթե դա կատարվում է շրջիկ առևտրի կետերի միջոցով, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մեր…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օգոստոսի 28-ին Youtube-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կապված ՀԴՄ կտրոնները վերցնելու կարևորության հետ։ ՊԵԿ-ը սոցիալական հոլովակի միջոցով ակնարկում է, որ ՀԴՄ կտրոնը տրամադրելն ու վերցնելը նպաստում են պետական բյուջեի ձևավորմանը, որն էլ նպաստում է՝ մանկապարտեզ, դպրոց ու տարբեր այլ ենթակառուցվածքներ ստեղծելուն և զարգացնելուն, որոնք էլ արդեն ծառայում են բոլորիս։ Հոլովակը…
Օգոստոսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՊԵԿ դիտակետում՝ վառելիքի մանրածախ առևտրի ոլորտն է։ «Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության դիտակետում է հայտնվել վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը: Խոսքը վերաբերում է մասնավորապես՝ բենզինի, հեղուկ գազի, սեղմված գազի, դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվողների գործունեությանը: Ոլորտը դեռևս համարվում…
Բադասյանին վեթինգ չանելու կեսը կներեմ, եթե ՀԴՄ-ն էլեկտրոնային դարձնի, որ սարքը դադարի բիզնես ծախս հանդիսանալ, ինչը մարդկանց կսովորեցնի ծախսերը տեսնել ու կառավարել, ինչն էլ իր հերթին, եթե խորը նայենք, կտանի քաղաքացիների եկամուտների հայտարարագրմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը։ Ինչու՞ են իշխանությունները մտահոգվում ՀԱՊԿ վարկանիշի մասին, կարո՞ղ է…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի…
Հուլիսի 8-ին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ «Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է․ ՊԵԿ Օրենսդրական փոփոխություն՝ տնտեսվարողների…
Փետրվարի 10-ից 12-ը Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ։ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով՝ նման միջոցառումները միտված են հարկ վճարող-կոմիտե հարաբերությունները տեղափոխել ավելի անմիջական և գործընկերային դաշտ՝ առկա խնդիրները քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու համար։ Նա նշել է, որ հաճախ հանդիպող…
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, տեղեկանում ենք, որ ՊԵԿԸ-ը շարունակում է ուժեղացված հսկողություն ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ: Օգոստոսին արձանագրվել է է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ: Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների…
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 12։30-ից 15։30 ժամանակահատվածում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող օպտիմալացման աշխատանքների արդյունքում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգերը աշխատել են ծանրաբեռնված և խափանումներով։ Տվյալ ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել 2698 հաշվարկային փաստաթուղթ և ներկայացվել է 1828 հաշվարկ։ ՊԵԿ-ը հայցում է…