հեղինակավոր համալսարաններ
ԱՄՆ-ում կոռուպցիոն խոշոր սխեմա է բացահայտվել
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի դատախազությունը բացահայտել է ԱՄՆ հեղինակավոր համալսարաններում խոշոր կոռուպցիոն հանցավոր սխեմա, հայտարարել է նահանգի դատախազ Էնդրյու Լելինգը, հայտնում է CNN-ն: Ըստ հեռուստաալիքի՝ կոռուպցիոն սխեմային ներգրավված էր մոտ 50 մարդ: Նշվում է, որ մասնավորապես, հանցավոր համաձայնության էին եկել նաեւ դերասանուհիներ Ֆելիսիտա Հաֆմանը և Լորի Լաֆլինը: Մասաչուսեթսի դատախազությունը մեղադրանք է առաջադրել սխեմայի բոլոր մասնակիցներին: