Հենրիխ Մխիթարյան

  • Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ուդինեզեի» հետ կայացած հանդիպումը, որում հռոմեացիները հաղթեցին 1-0 հաշվով։ Մխիթարյանը Facebook-ում գրել է, որ ծանր հանդիպում էր, բայց կարևորն այն է, որ հաղթել են։ Նա նշել է, որ այժմ իրենց ուշադրությունը կենտրոնցած է «Լացիոյի» դեմ հռոմեական դերբիի վրա։

    Ծանր հանդիպում էր․ Մխիթարյան
  • Հայաստանի հավաքականը պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպմանը։ Մինչ հանդիպումը կայանալու է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը, որին, Կապառոսի հետ միասին, կմասնակցի նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Ասուլիսը կայանալու է Երևանի ժամանակով 20:30-ին ու հեռարձակվելու է ՀՖՖ-ի սոցցանցերի էջերով ու…

    Նախախաղային ասուլիսում Կապառոսին կմիանա Մխիթարյանը
  • Սեպտեմբերի 2-ին նախատեսվում է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի հետ՝ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում։ Մեր ընտրանին արդեն իսկ Սկոպյեում է ու այնտեղ անցկացրել է իր առաջին մարզումը։ Թիմին Հյուսիսային Մակեդոնիայում միացել է նաև հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

    Հայաստանի հավաքականին Սկոպյեում միացել է Հենրիխ Մխիթարյանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր էջում արձագանքել է իր թիմի հաղթանակին «Ֆիորենտինայի» դեմ՝ Ա Սերիայի առաջին տուրի շրջանակներում։ «Առաջին հանդիպումը, առաջին հաղթանակը: Եկեք մեկնարկենք Ա Սերիան», – գրել է Մխիթարյանը ու մի քանի լուսանկարներ հրապարակել։ Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել է հօգուտ հռոմեական ակումբի։ Խաղում գոլի հեղինակ է դարձել նաև…

    Առաջին հանդիպումը, առաջին հաղթանակը․ Մխիթարյանի արձագանքը՝ Ռոմայի հաղթանակին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
  • Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոման»։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է հռոմեական ակումբում տեսնել անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով ցանկանում է մինչև ամառվա վերջ ուժեղացնել պաշտպանական գիծը։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։

    Բարսայի պաշտպանը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը
  • Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլի Փլեյ-օֆֆի շրջանակներում իրենց առաջին հանդիպումն անցկացրին իտալական «Ռոման» ու թուրքական «Տրաբզոնսպորը»։ Թուրքիան ներկայացնող ակումբը տան տիրոջ կարգավիճակում էր։ Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց հռոմեական ակումբի ֆուտբոլիստ Լորենցո Պելեգրինին՝ արդյունավետ օգտագործելով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը։ Արդեն 64-րդ րոպեին թուրքական ակումբը հավասարեցրեց հաշիվը, բայց հանդիպման վերջակետը դրեց «Ռոմայի» ֆուտբոլիստ Շումորոդովը՝ 81-րդ րոպեին, ու հաղթանակ…

    Կոնֆերենցիաների Լիգա․ Ռոման Թուրքիայում հաղթեց Տրաբզոնսպորում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Իտալական «Ռոմայի» կազմը կհամալրվի այսօր։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ օգոստոսի 15-ին Հռոմ է ժամանելու Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը։ Ըստ աղբյուրի՝ 23-ամյա հարձակվողը «Ռոմայի» հետ կկնքի 5 տարվա օայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։ Տրանսֆերի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո։ Լոնդոնյան ակումբը կկարողանան Աբրահամին հետ գնել 80 միլիոն եվրոյով՝ մինչև…

    Չելսիի հարձակվողը կդառնա Մխիթարյանի թիմակիցը
  • Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակից ու «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Էդին Ջեկոն պաշտոնապես դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք միլանյան ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեկոն «Ինտերի» կազմում մինչ այս արդեն հասցրել էր մասնակցել մեկ ընկերական հանդիպման։

    Պաշտոնական․ Ջեկոն Ինտերի ֆուտբոլիստ է
  • Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 4-րդ փուլում (փլեյ-օֆում) իտալական «Ռոման» մրցակցելու է թուրքական «Տրապզոնսպորի» հետ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին՝ Թուրքիայում, իսկ պատասխան հանդիպումը օգոստոսի 26-ին՝ Իտալիայում։ Հիշեցնենք, որ հայկական «Ալաշկերտը» դուրս է եկել Եվրոպա Լիգայի առաջնության փլեյ-օֆ ու այնտեղ մրցելու է «Ռենջերսի» հետ։

    Կոնֆերենցիաների Լիգա․ Ռոման խմբային փուլի ուղեգիրը կվիճարկի թուրքական ակումբի հետ
  • Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է գալիք մրցաշրջանի ու իր ակնկալիքների մասին։ «Ինչ վերաբերում է Իտալիայի չեմպիոնության համար պայքարին, կարող եմ ասել, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի նոր մրցաշրջանում լինեն գլխավոր հերոսները։ Մենք փորձելու ենք հնարավորինս շատ հաղթանակներ տանել», – Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Corriere dello Sport-ը։

    Փորձելու ենք հնարավորինս շատ հաղթանակներ տանել․ Մխիթարյան
  • «Ռոման» մեկնել է Տրիեստ՝ նախապատրաստական փուլի առաջին արտագնա խաղին։ Մոուրինյոյի գլխավորած թիմը հուլիսի 21-ի երեկոյան կմրցի իտալական երրորդ լիգան ներկայացնող «Տրիեստինայի» հետ։ Հանդիպմանը մեկնել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։  

    Մխիթարյանը ակումբի հետ մեկնել է «Տրիեստինայի» դեմ խաղին
  • «Արսենալի» ֆուտբոլիստ ու Շվեյցարիայի ազգային հավաքականի ավագ Գրանիտ Ջական տեղափոխվում է իտալական «Ռոմա»։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։ Նշվում է, որ առաջիկայում Ջական միանալու է հռոմեական ակումբի հավաքին։ Ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ շահագրգռված է անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով նոր է գլխավորել «Ռոման»։

    Շվեյցարիայի ավագը կդառնա Մխիթարյանի թիմակիցը
  • «Ռոման» ընկերական հանդիպում է անցկացրել իտալական «Մոնտեկատինիի» հետ ու ջախջախել վերջինիս։ Հռոմեացիներին հաջողվել է 10 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Գոլերից 3-ը խփել է Մայորալը, մնացած 6-ը խփել են առանձին ֆուտբոլիստների, ինչպես նաև՝ գրանցվել է մեկ ինքնագոլ։ Հայազգի Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ողջ հանդիպմանն ու օգնել իր թիմին հաղթել։ Սա «Ռոմայի» առաջին հանդիպումն էր՝ Ժոզե…

    Ռոման 10 անպատասխան գոլ է խփել ընկերական խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հենրիխ Մխիթարյանը ժամանել է «Ռոմայի» մարզաբազա։ Թիմը Տրիգորիայում սկսում է նախամրցաշրջանային հավաքը։ Հայտնենք, որ 2 օր «Ռոմայի» խաղացողները միջմրցաշրջանային բուժզննում են անցնելու, ինչից հետո միայն սկսելու են մարզումները։ Հուլիսի 8-ին կայանալու է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի շնորհանդեսը։ Նա նույնպես արդեն ժամանել է Հռոմ։

    Մխիթարյանը արդեն Ռոմայի մարզաբազայում է
  • «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրուցել են և հաշտվել։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ Մխիթարյանն ու Մոուրինյոն կատակով են հիշել իրենց նախկին կոնֆլիկտը, որը տեղի էր ունեցել, երբ նրանք երկուսն է ներկայացնում էին «Մանչեսթեր Յունայթեդը»։

    Մխիթարյանն ու Մոուրինյոն հաշտվել են