հենրիկ Հովհաննիսյան
Հենրիկ Հովհաննիսյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի
Արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց Երևանի ավագանու նիստի ժամանակ։ Կոչումը շնորհվեց հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար։ Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 39 անդամ, ձեռնպահ՝ 2 անդամ։
Նիկոլ Փաշինյանի նպատակները բարոյական են. Հենրիկ Հովհաննիսյան
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում, մտավորականությունը որպես խավ ձևավորված չէ: Ըստ նրա՝ կան առանձին կրթված մարդիկ, և նրանք քիչ են: Հենրիկ Հովհհաննիսյանը Հայաստանում ժողովրդավարության ըմբռնման, տարբեր ուժերի և անհատների կողմից հասարակությանը դասակարգելու և պիտակավորումներ տալու, մտավորականության, կրթության, հեռուստատեսության և այլնի վերաբերյալ զրուցել է Հայկական ժամանակի հետ։…


