հեռագիր
Նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագիրը՝ հայտնի կին հետախույցի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին: «Մենք կորցրինք ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակ է: Ինչպես և Գևորգ Վարդանյանը, Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի…
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին հայտնաբերել են սպանված Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ողբերգական մահվան մասին: Հայկ Հարությունյանն աչքի էր ընկնում իր գործին…
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ ականավոր գիտնական, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան մասին։ Անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։ Որպես համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր՝…




