հեռահար աշխատանք
AI-ը ձեր փոխարեն. Pickle-ի միջոցով վիրտուալ հանդիպումներին կմասնակցի ձեր ավատարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թվային աշխատանքային միջավայրը նոր փուլ է թևակոխում՝ Pickle ստարտափի շնորհիվ։ Այս նորարարական տեխնոլոգիան թույլ է տալիս օգտատերերին ստեղծել թվային «քլոն», որը կարող է մասնակցել վիրտուալ հանդիպումներին Zoom, Google Meet կամ Teams հարթակներում։ Ընդամենը հինգ րոպեանոց վիդեո ներկայացնելով, օգտատերը 24 ժամվա ընթացքում ստանում է իր թվային կրկնօրինակը, որը կարող է «ներկայանալ» հանդիպումներին իրական անձի փոխարեն։ Այս…
Գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել հեռահար աշխատանքի հնարավորությունը․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող…
ՀՀ Հանրային խորհուրդն անցնում է հեռահար աշխատանքի
ՀՀ Հանրային խորհրդի Facebook-ի իր էջում գրված է․ «Հանրային խորհրդի հարգելի անդամներ, գործընկերներ և քաղաքացիներ Առաջիկա շաբաթներին Հանրային խորհրդի մի քանի հանձնաժողովներում նախատեսված էին քննարկումներ, հանդիպումներ և նիստեր՝ տարբեր ձևաչափերով ու կազմերով: Այսօր, սակայն, Հանրային խորհրդի քարտուղարությունը ստացել է մի շարք բանավոր և գրավոր առաջարկներ՝ աշխատանքները հեռահար, առցանց պլանավորելու և իրականացնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ: ՀԽ…
Գործատուները նշել են հեռահար աշխատանքի առավելությունները
Աշխատակիցների հեռահար աշխատանքի գլխավոր առավելությունները գործատուները համարում են աշխարհի ցանկացած կետում մասնագետ վարձելու հնարավորությունը (43 տոկոս) և խնայողությունը աշխատատեղերի վարձակալման հարցում (35 տոկոս), տեղեկացնում է RT-ն։ Աշխատակիցների համար գլխավոր առավելությունն են խնայողությունները ուղեվարձի և օֆիսում սնվելու հարցում։ Միաժամանակ գործատուները խոստովանել են, որ հեռահար աշխատանքի դեպքում իրենց համար ավելի դժվար է վերահսկել աշխատակիցներին։ Մինուսներից են նաև…




