հեռարձակում
Հ1-ից արտահոսք չի եղել. Հեռուստաընկերության հայտարությունը
Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ում հայտարարություն է տարածել` Նիկոլ Փաշինյան ուղիղ հեռարձակման ժամանակ եթեր չգնացած կադրերի արտահոսքի մասին: Հ1-ը մասնավորապես գրել է. «Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել…
Դեկտեմբերի 10-ին հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 01:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Մարտունիում և հարակից բնակավայրերում հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մարտունու հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը` ժամը 10:00-ից 14:00-ն, Մարտունու հեռուստակայանը հոսանքազրկվելու է: Նշված ժամանակահատվածում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Հ1-ի արտադրանքը ԱՄՆ հասցնելու մենաշնորհը բացառապես Միքայել Մինասյանինն էր․ նոր պայմանագիր է կնքվել
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին Ալիքի (Հանրային հեռուստաընկերություն) վերահեռարձակումը Հյուսիսային Ամերիկայում ապահովում էր և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է «ՊանԱրմ Ինք» ընկերությունը (Միքայել Մինասյանի մեդիահոլդինգը): Այսինքն, փեսեն էր Հ1-ի արտադրանքը հասցնում ԱՄՆ. մենաշնորհը բացառապես էս մարդունն էր: Մոնոպոլիստական էս պայմանագիրը կնքվել էր 5 տարի առաջ՝ Ռուբեն Ջաղինյան-Մարգարիտա Գրիգորյան զույգի կատարմամբ: Մինասյանի կադրերը…
Եվրոպական խաղերը կհեռարձակվեն Միջազգային օլիմպիական կոմիտեի ալիքում
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ալիքը անվճար կհեռարձակի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական խաղերը: Նման պայմանագիր է կնքվել ՄՕԿ-ի և Եվրոպական օլիմպիական կոմիտեների միջև: Եվրոպական խաղերի ուղիղ հեռարձակումներին հնարավոր կլինի հետևել olympicchannel.com կայքում, Smart TV հեռուստացույցներով ու բջջային հեռախոսների հավելվածներով: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձևերում:…




