հետաքրքրվել Վլահովիչի ծառայություններով
Դուշան Վլահովիչը կարող է հեռանալ «Յուվենտուսից»։ Ըստ TuttoJuve-ի՝ հարձակվողով շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»: Ամռանը հայտնի դարձավ, որ սերբ ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Կիլիան Մբապեի այլընտրանք։ «Բյանկոներիները» մտադիր չեն վաճառել Վլահովիչին, սակայն նրանց մտադրությունները կարող են փոխվել, եթե չկարողանան պայմանավորվել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։