Հիմալայներ
Հիմալայնեում ինքնաթիռ է բախվել սարին․ կան զոհեր
Հիմալայան հանրապետության հյուսիս-արևմուտքում նեպալյան Tara Air ավիաընկերության կործանման վայրում որոնողափրկարարական գործողության ընթացքում հայտնաբերվել է առնվազն 14 դի։ Այս մասին հայտնել է The Kathmandu Post-ը՝ ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Սուդարշան Բարտաուլուին հղումով։ Նրա խոսքով՝ ինքնաթիռը բախվել է սարին և 100 մետր շառավղով մասնատվել։ «Մահացածների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասել է Բարտաուլան։
Հիմալայներում լեռնագնացներ են մահացել
Հիմալայներում երկու հնդիկ լեռնագնաց է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Կանչենջանգու սարը բարձրանալու ժամանակ: Կանչենջանգուն աշխարհում բարձրությամբ երրորդ գագաթն է (8586 մետր): Ըստ հնդկական մամուլում հրապարակած տեղեկությունների՝ 48-ամյա Բիպլաբ Բայդիան և 46-ամյա Կունտալ Կարարը գագաթին հասնելիս իրենց վատ են զգացել: Նրանց փորձել են տեղափոխել մոտակա ճամբարներից մեկը, որտեղից հնարավոր կլիներ ուղղաթիռի միջոցով տեղափոխել նաև հիվանդանոց,…
Հիմալայների սառցադաշտերից մեկում ռեքբի են խաղացել
Մի խումբ մարզիկներ Հիմալայների՝ ծովի մակարդակից 6331 մետր բարձրության վրա գտնվող Արևելյան Ռոնգբուք սառցադաշտում ռեքբի են խաղացել: Այս խաղը դարձել է աշխարհի ամենաբարձր մակարդակի վրա հանդիպումը, ինչի արդյունքում միջոցառումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Միջոցառումը կազմակերպվել է բարեգործության համար:



