հիմնադրամ
Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել Այսօրվանից
Արցախի ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։ «Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։ Ավելորդ քաշքշուկից կուտակումներից խուսափելու համար,հաշվի…
Այսօր ժամը 10։20-17։00-ը Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին` ժամը 10։20-17։00-ը, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը։
Քննարկվել է Հանրապետություն մրցանակ սահմանելու որոշման նախագիծը
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրման նպատակով նախատեսվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ և այն շնորհել յուրաքանչյուր տարի՝ սկսած 2023 թվականից: «Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի, կրծքանշանի և դրամական պարգևի ձևով: Համաձայն «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի…
Անավարտ Կասկադ․ քաղաքապետարանը բանակցում է՝ համալիրի շինարարությունն ավարտելու համար
Երևանի քաղաքապետարանը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ՝ «Կասկադ» համալիրի շինարարությունն ավարտելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Երևանը նոր տրոլեյբուսներ կունենա Երևանի մաքրության ապահովման համար ևս 200 աշխատակից կներգրավվի «Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր…
Կառուցվող նոր ճանապարհով Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհն ավելի անվտանգ կդառնա (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արցախում իրականացվում է Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ 27 կիլոմետրանոց նոր ճանապարհի կառուցումը։ Այս մասին Facebook-ում գրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Նշվում է, որ նոր ճանապարհի շնորհիվ Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհի երթևեկությունն ավելի դյուրին և անվտանգ կդառնա:
Երևանում տեղի է ունենում համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Մեր գնահատականն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սահմանների ճշգրտումը պետք է արվի առանց միլիմետր կորցնելու տրամաբանությամբ․ Այվազյան «Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի…
ՀայՓոստից թալանել են զինծառայողների համար հանգանակված գումարը
«Հայփոստը» տևական ժամանակ է բաժանմունքներում հանգանակություն է կազմակերպում՝ Զինծառայողների ապահովագրության 1000+ հիմնադրամի համար։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության Facebook-ի էջից։ Նշվում է, որ այս գիշեր ինչ-որ անձինք թալանել են բաժանմունքներում մեկում դրված հանգանակությունների արկղիկը։ Ու այս ամենը Իշխանասարի մոտ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին։ Թալանի կադրերը կարող եք դիտել այստեղ։
Հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս կամ զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել
Սեպտեմբեր 23-ի դրությամբ ներկայացվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն։ Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով, Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի…
ԱԺ-ն միացել է «100 տուն Արցախում» նախագծին
Ազգային ժողովն իր բյուջեից 10 միլիոն դրամ է նվիրաբերել «100 տուն Արցախում» նախագծին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Նախագիծն իրականացնում են Հանրային հեռուստաընկերությունն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամը։ Նշվում է, որ տունը կորցրած արցախցիների համար նախատեսվող տներից մեկը կկառուցվի ԱԺ-ի հատկացրած գումարով։
ԵՊՀ-ն միանում է 100 տուն Արցախում ծրագրին
ԵՊՀ-ն միանում է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում մեկ տան կառուցում: «100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն…
Եվս 76 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել
Սեպտեմբեր 3-ին զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաղորդագրություն է տարածել և ներկայացրել է շահառուների քանակի վերաբերյալ հաշվետվությունը դրությամբ։ Ըստ տարածած հաղորդագրության՝ շահառուների թիվն ավելացել է: «Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 76 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել: Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4392 -ն է։ Տվյալ թվից…
Եվս 61 ընտանիք և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող հատուցում է ստացել
Օգոստոսի 13-ին զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է, որ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4316 է։ Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ Եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, նոր…
Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի։ «Հարգելի ՛ հայրենակիցներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։ Թաղամասը ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարանաններով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել…
Դատարանն Ուրիխանյանին պարտավորեցրել է հերքել «1000+1» հիմնադրամի մասին իր հայտարարությունները
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն անցած տարի մի շարք հայտարարություններ էր արել «1000+1» հիմնադրամի վերաբերյալ՝ վերջինիս մեղադրելով «գաղտնի ծախսեր» կատարելու մեջ։ Հիմնադրամն էլ հայցով դիմել է դատարան՝ պահանջելով, որ Ուրիխանյանը հերքի հիմնադրամի վերաբերյալ հայտարարություններն ու դատողությունները։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայցը մասնակի բավարարել է ու պարտավորեցրել Ուրիխանյանին առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի ամբողջ տարածքում սպառում ունեցող…
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել, որի շրջանակներում նախատեսվում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում իրականացնել հնագիտական ուսումնասիրություններ: «Ըստ…