հիմնանորոգում
Արզնի համայնքում հիմնանորոգվում է մշակույթի տունը
Կոտայքի մարզի Արզնի համայնքի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված «ԱՐԶՆԻՀ-ԳՀԱՇՁԲ-2019/1 ՄՏ» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում 2019 թվականի ապրիլի 30-ին «ՋԱՏԵԳ» ՍՊԸ -ի հետ կնքված պայմանագրի հիման վրա աշխատանքները մեկնարկել են: Արզնիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ արդյունքում Արզնի համայնքում կգործի անհրաժեշտ գույքով, գրադարանով, բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման, կրթական գործունեության այլ տեսակների կազմակերպման համար…
Վերականգնվել է Հերհեր համայնք տանող 11.106 կմ ճանապարհահատվածը
Վայոց Ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան բարեկարգված ճանապարհ։ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է 11.106 կմ ճանապարհահատված, որը սկսվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Հերհեր տանող հատվածից և հասնում մինչև համայնքի կենտրոնական հատված՝ ներառյալ դպրոց, գյուղապետարան և այլ օբյեկտներ տանող մուտքերը։ Շինարարական աշխատանքները տևել են…
Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհը կհիմնանորոգվի
ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակությամբ ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր 6,28 կմ երկարությամբ ճանապարհը: Ծրագրի մեկնարկը կազդարարվի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթից:
Էջմիածնում մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում
Էջմիածնի մանկապարտեզները պետք է լինեն հիմնանորոգված և բոլոր չափորոշիչներին համապատասխան: Այդ նպատակին հասնելու համար հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում միաժամանակ մի քանի մանկապարտեզներում: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում: https://www.facebook.com/MUNICIPALITY.EJMIATSIN/videos/323357844952464/
Առաջարկվել է Դիլիջանի համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգման համար հատկացնել 40,326.1 հազ. դրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Գործադիրի որոշմամբ առաջարկվում է Դիլիջանի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 40,326.1 հազ. դրամ ֆինանսական միջոցներն ուղղել Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը: Հիմնավորման համաձայն՝ Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհը…





