Հիմնարկ
Հունիսի 27-ին՝ ժամը 15:15-ի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները, իրացնելով Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի խցերից մեկը: Արդյունքում՝ խցի պատուհանի դրսային հատվածից հայտնաբերել են ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերել են խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից: Անձնական զննության ենթարկելով խցում պահվող կալանավորված անձին՝ ծառայողները վերջինիս տաբատի գրպանից…
Սեպտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցում էին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է…
Հուլիսի 16-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող առանձին անձինք բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն, քրեական ենթամշակույթից բխող հանցագործություններ: «ՀՀ դատախազությունում…
Արդարադատության նախարարությունը, Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացրել և իրականացնում է կանխարգելիչ անհրաժեշտ աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։