Հիշամ Ալ Գուրգ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում քննարկել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Քննարկումը տեղի է ունեցել Դուբայի Շեյխ Սաիդ Բին Ահմեդ Ալ Մաքթումի անձնական գրասենյակի տնօրեն պարոն Հիշամ Ալ Գուրգի հետ հանդիպման շրջանակներում։ Հանդիպումը կայացել է այսօր՝ հունվարի 31-ին։