Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց է կատարել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին: