հիփոթեքային վարկեր
Պետական աջակցության ծրագրերով հիփոթեքային վարկերի ծավալը գերազանցում է 90 մլրդ դրամը։ Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում Կառավարությունը եկամտահարկը վերադարձնում է քաղաքացիներին վճարած տոկոսադրույքների դիմաց։ Անցած տարի, օրինակ, պետբյուջեից վերադարձվել է ավելի քան 14 մլրդ դրամ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և…