ՀՀ

  • Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն ընդհանուր առմամբ անցանելի են, սակայն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և զգուշությամբ վարել մեքենաները՝ հատկապես մերկասառույցի հատվածներում։ Լարսի անցակետի մասին Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի…

    Աղվանի-Տաթև ճանապարհին՝ մերկասառույց, Լարսը բաց է
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպում են ունեցել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ: Քննարկվել են նաև ԵՄ ներդրումները Հայաստանի լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման և ՓՄՁ-ների աջակցության մեխանիզմների ընդլայնման ուղղությամբ։

    ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցություն. քննարկում Պապոյանի և Մարագոսի միջև
  • ՀՀ ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ձևավորվել են նոր հենասյունային կառույցներ՝ Քրեական և Համայնքային ոստիկանությունները։ Քրեական ոստիկանությունն իրականացնելու է ծանր հանցագործությունների բացահայտում և կիբեռհանցավորության դեմ պայքար, իսկ Համայնքային ոստիկանությունն ուղղված է հանցագործությունների կանխարգելմանը, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեմ։

    ՆԳՆ բարեփոխումներ՝ Քրեական և Համայնքային ոստիկանության ձևավորում
  • ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է, որ այս պահին առկա տեղեկատվությամբ, Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում:

    Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան․ ԱԳՆ
  • Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 6,9 տոկոսով։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Դա հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի 21,6 տոկոս նվազմամբ»,– ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ թեպետ ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը նվազել է, բայց 8,4 տոկոսով ավելացել է այլ երկրներից…

    Ո՞ր երկրներից են ամենից շատ այցելում Հայաստան
  • ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին Հայաստանը նշվել է 2023-24թթ. հնդկական պաշտպանական արտադրանքի խոշոր ներմուծողների շարքում, գրել է The Times of India թերթը։ Պարբերականի տվյալներով՝ Հայաստանը վերջին 4 տարիներին Հնդկաստանի հետ հրթիռների, հրետանային զենքի, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների եւ գիշերային տեսանելիության սարքերի գնման մի քանի գործարքներ է կնքել։ Ընդ որում, Հայաստանը դարձել հնդկական արտադրության Akash ՀՕՊ…

    Հայաստանը Հնդկաստանից պաշտպանական արտադրանքի խոշոր ներմուծողների շարքում է. The Times of India
  • Ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կստեղծվի ոստիկանության հենասյունային ուղղություններից Գվարդիան՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով: Կսահմանվի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխանող նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով: «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքն ուժի մեջ կմտնի…

    Կստեղծվի ոստիկանության հենասյունային ուղղություններից Գվարդիան․ ՆԳՆ
  • Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև՝ պահանջելով Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Բանաձևն ընդունվել է 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով: Փաստաթղթում խստորեն դատապարտվում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության, լրագրողների և ակտիվիստների դեմ: ԵԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել հետապնդումները: Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին՝ Դադարեցնել ադրբեջանական գազից…

    ԵԽ-ն պահանջում է Ադրբեջանից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից
  • Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Երևանում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։ Մարզերում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում…

    Սպասվում է առանց տեղումների եղանակ
  • Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի նկատմամբ միջազգային իրավունքը խախտելու մեջ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում, նշել է՝ Ֆրանսիան միշտ կգտնվի միջազգային իրավունքի և արդարության մոտ և կդատապարտի միջազգային իրավունքի խախտումները տարբեր տարածաշրջաններում: Մասնավորապես, նա նշել է Ադրբեջանի կողմից Հայաստանում միջազգային իրավունքի խախտումը։

    Ադրբեջանը խախտում է Հայաստանի նկատմամբ միջազգային իրավունքը․ Ֆրանսիայի արտգործնախարար
  • Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել, թե սահմանի որ հատվածում է լինելու սահմանազատման հաջորդ փուլը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այս պահին դեռ չենք քննարկել, թե որ հատվածում է լինելու դելիմիտացիայի հաջորդ հատվածը։ Մի բան հստակ է, որ պետք է լինի կոնսենսուսով։ Կողմերից մեկը չի կարող…

    Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. փոխվարչապետ
  • Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

    Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում
  • 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նման շեշտադրում է արել՝ հրապարակելով «Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» զեկույցը: 2024 թվականին Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր:…

    Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին
  • Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող համատեղ հայտարարությունը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի X-ի միկրոբլոգում։ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 40 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են ստորագրել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը:

    Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությանը
  • ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։ Լսումների ընթացքում առաջադրվել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող 2 բանաձև։ Համաձայն ընթացակարգի՝ բանաձևի նախագիծը ներկայացվում է հեղինակներից մեկի կողմից․ առաջին բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Իսա Կահրամանը (NSC) և Դոն Սեդերը (ChristenUnie)։ Ներկայացնելով…

    Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել