ՀՀ ԱԳՆ խոսնակ
ԿԽՄԿ հոգածության ներքո գտնվող հիվանդի առևանգումը պետք է դատապարտվի. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Մենք գնահատում ենք ԼՂ-ում ԿԽՄԿ հումանիտար դերը, ուստի ընդգծում ենք` Ադրբեջանի կողմից դրա շարունակական խոչընդոտումը և ԿԽՄԿ հոգածության ներքո գտնվող հիվանդների առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ավելի քան 1760 մարդ զրկված է բուժօգնությունից, հազարավոր մարդիկ դեղորայք չունեն»,- գրել է նա:
Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու ապահովել անարգել մուտքը Լաչինի միջանցք՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թ․ փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց տեքստի որևէ շահարկումների և կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Բադալյանը:
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը, ներառյալ Երևանը, ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր էջում գրել է․ «Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, եղանակի տեսության ժամանակ ներկայացնում է որպես Ադրբեջան։ Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների ևս մեկ բացահայտ քարոզչություն։ Հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»:
Ավարտվել է ԼՀԿ խմբակցության հանդիպումը արտգործնախարարի հետ
Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով», – գրել է նա։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՀԿ խմբակցությունը նախարարին հրավիրել…





