ՀՀ դեսպանություն
Չինաստանում վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան
Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի էջը: «Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացու հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք…
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ապահով երկրների ցանկում
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում հաղորդագրություն է տարածել. «Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։ Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա»: https://www.facebook.com/armembhague/posts/514217336115477
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի հանդեպ վանդալիզմը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին: Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից, դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում…
Լիբանանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրերից։ Այս մասին տեղեկանում ենք Լիբանանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/armembleb/posts/2424244221155626
Առաջիկա 3 օրերին Լարսը կաշխատի սահմանափակումներով
Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.368885079920774/1448111158664822/?type=3&theater
Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի հայ վարորդների անձնագրերը վերադարձվել են
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը։ Ետ է վերադարձվել նաև զմռսված և մինչ այժմ Վերին Լարսի անցակետում պահվող ավտոբուսը։ Վրաստանում…
Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացիների հետ
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայտարարություն՝ ցորեն տեղափոխող վարորդների վերաբերյալ Հայտնում ենք, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։ Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան…
Վրաստանում վթարի հետևանքով տուժած հայերը տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել այսօր Գորի-Քարելի ավտոճանապարհին տեղի ունեցած դեպքի առթիվ: Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ., մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա.…
Վրաստանում ձերբակալված հայ վարորդն արդեն ազատ է արձակվել
Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը գրում է. «Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի…
Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովեցին Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1416199905189281?__xts__[0]=68.ARBtqhaWmVTVC9XyTX9yn4Mh8wB776HzPtxF9Pnk5VhSzXXWBbmiDMI2AwG0AUFRT1-ExRG29jjNq3PQ4FX4bFjCUfOx-_1w076ELe4l8zQ8RaVz_gzppyt7RWy5turGgHZiUZxIBsI3cFA6gVx8b9htLqm33GFDSVLc_LcTn5Jr-JJcwFl_CwKvpMtkYtQmCL_aa7l2L8tgajKdH0gdLXqMqZ-o9Zw8SHpv8vo97SmR-FCp3MivUHv52TeNJ0wdtrtBUD5RWiHB6NfxNP2hpcqqDecJzritdP4I2BccclHev9KUM_vBjUwYZe5P2xFUbgAZUAr1fLqPpDsCqEwrbvi_Hvq90pC5RnPIKslv2tpqlbv5QVC3Qb59l3U4MP8gEW6A-kUlWQ2Vi1hhfiSDwwbV5FWYLOmrFJ4rVodwPosJVCy9&__tn__=-R Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 24-ին առավոտյան ժամը…
Ռուս-վրացական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցը լուծված է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսի կանգնեցվելու դեպքի մասին: «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն…
Գերմանիայում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների հանդիպում ՀՀ դեսպանությունում
Մայիսի 10-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Նեչաևի (Сергей Нечаев), Բելառուսի դեսպան Դենիս Սիդորենկոյի (Денис Сидоренко), Ղազախստանի դեսպան Բոլատ Նուսուպովի (Болат Нусупов) և Ղրղզստանի դեսպան Էրինես Օտորբաևի (Еринес Оторбаев), ինչպես նաև դեսպանությունների տնտեսական հարցերով պատասխանատու դիվանագետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գերմանիայի գործարար շրջանակների համար…
Լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետը այցելել է ՀՀ դեսպանություն
Ապրիլի 30-ին ՀՀ դեսպանություն է այցելել լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը, որը Հայոց ցեղասպանության, Հայաստանի և հայ-լիբանանյան բարեկամական կապերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ է: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սալեհ Զահրեդդինին իր մասնագիտական արհեստավարժ աշխատանքի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների համար, որը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքագիտության և պատմագրության շրջանակներում:…
Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնեցին Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: Եվրամիության անդամ 28 երկրից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։ Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել…
Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում
Փետրվարի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ ճանաչված նկարիչ, արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Խոջոյանի ցուցահանդեսը: Ներկաները հնարավորություն ունեցան հիանալ հեղինակի գեղանկարներով, կոլաժներով, գրաֆիկայով, պղնձե փորագիր աշխատանքներով։ Հայարտուն կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը ներկայացրեց գեղանկարչի անցած ճանապարհը և ստեղծագործական հաջողությունները։ Վրաստանում ՀՀ դեսպանության…















