ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել Վաղարշապատի ընտրությունների կապակցությամբ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք ընտրության ողջ գործընթացի նկատմամբ։ Կոմիտեն զգուշացնում է, որ լինելու է հետևողական․․․
Բացահայտվել են Աբովյանի նախկին ղեկավարի կողմից 21 հողատարածքների ապօրինի օտարման դեպքերը
Աբովյան համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանը 21 հողատարածքներ է ապօրինի օտարել։ Նրան 43 դրվագով մեղադրանք է առաջադրվել․ հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է
Բեռնատարի չամրակապված վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել։
Գյումրիում անկարգությունների 41 մասնակիցների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՍԱՏՄ պաշտոնյաներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն վերադարձվել է ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ.Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի…
Մանկատան հաշվապահը մեղադրվում է ավելի քան 8 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, 2018-2021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև՝գլխավոր հաշվապահ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում, յուրացման եղանակով հափշտակել է պետական բյուջեից տրամադրված և բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին նվիրաբերված առանձնապես խոշոր չափերի՝ 8.147.390 ՀՀ դրամը: Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Վ.-ն, աշխատելով…
Ուսանողներից կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: «Այսպես. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ.-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի…







