ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մովսիսյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Հարգելի հայրենակիցներ, Սիրելի ժողովուրդ, Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի…
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրության համաձայն՝ Արման Աբրահամյանը նշանակել է Հանրապետության նախագահի օգնական: Կարգադրության մեջ, մասնավորաբար, նշված է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Արման Աբրահամյանին 2022 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական:»։
Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային: Նախագահը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ բեղուն աշխատանք է մաղթել: Դեսպան Հայդարագան շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ երկու երկրների միջև առկա է կրթական, տուրիստական և մշակութային սերտ համագործակցության զգալի ներուժ: Զրուցակիցները քննարկումներ են առևտրատնտեսական ու կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պրոբացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի…
ՀՀ նախագահը շնորհավորել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին Պետականության տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նախագահը մասնավորապես նշել է. «Շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Չեռնոգորիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ գործակցության և բարեկամական կապերի խորացումն ու ամրապնդումը: Առանձնահատուկ ջերմությամբ և սիրով եմ հիշում վերջերս Հայաստան կատարած Ձեր պաշտոնական…
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ «Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահի Հրամանագրով բարձր կոչումներ են շնորհվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին Անկախության…
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ Մելիքջանյանի և Գևորգ Գյոզալյանի երդմնակալության արարողությունը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ «Վահագն Խաչատուրյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահի շնորհավորական ուղերձը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նորանշանակ…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ առկա հարաբերությունները և պատրաստակամ է հետագայում առավել խորացնել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ «Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, նշվել, որ համագործակցությունն առևտրատնտեսական, մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում ունի զարգացման լուրջ ներուժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ…
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին: «Հանրապետության նախագահը ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր…
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին: «Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյան շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց Եկեղեցու դերը` հատկապես ազգի ինքնության…
Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ողջունելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը: Հանդիպմանը մտքեր են…
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» hիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին, հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: «Լարս Հենսելը ներկայացրել է Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը: Վահագն Խաչատուրյանը…