ՀՀ պաշտպանության նախարարություն
Երասխի հատվածում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Ինչպես հայտնում են ՊՆ-ից, մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է…
Տիրան Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ գլխավոր շտաբի
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 23-ին և նույն օրը մակագրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։ Դեռևս չկա տեղեկություն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու մասին։ «Փաստինֆո»-ն ավելի…
Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, վիրավորվել է 2 զինծառայող
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը…



