ՀՀ Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ դեկտեմբերի 13-ին դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին: «Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում նոր լիցք կհաղորդվի հայ-ֆրանսիական միջդատարանական ու իրավական երկխոսությանը: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և…
Քոչարյանին ներկայացված մեղադրանքի հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ որոշումը: «ՀՀ Սահմանադրական դատարանը քննելով դիմումները՝ որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմնանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
Հանդիպում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ
Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, ում հետ մայիսի 21-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները: Թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին, անդրադարձել Սահմանադրական դատարանում առաքելության իրականացման իր տեսլականին: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին: Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող…
Պատժախցում հեռախոսակապից, նամակագրությունից և այլ հաղորդակցությունից մեխանիկական զրկումը հակասահմանադրական ճանաչվել
Ինչպես տեղեկացում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները։ Դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով վիճարկված դրույթները համապատասխանեցնելու…
ՍԴ-ն մերժել է Ռ.Քոչարյանի դիմումի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննություն անցկացնելը: Այս մասին ասված է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ: Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ,…
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նոր պաշտոն ունի։ Ղազարյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Հիշեցնենք, որ մինչ դեսպան նշանակվելը, նա զբաղեցնում էր Վայոց Ձորի մարզի մարզպետի պաշտոնը:






