ՀՀ վարչապետի աշխատակազմ

  • Լուրերը, որ Պապիկյանը պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ վարչապետի աշխատակազմ

    Լուրերը, որ Պապիկյանը պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ վարչապետի աշխատակազմ

    ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են. «Լուրերը, որ Սուրեն Պապիկյանի պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը»։

  • Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

    Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

    Օգոստոսի 9-ին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Վսեմաշո՛ւք Պրն. Վարչապետ, քրիստոնէական սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն: Կը շնորհաւորենք Ազգային Ժողովին ընտրութիւնը, ինչպէս նաեւ Ձեր…

  • Արտակարգ դեպք Երևանում. Բաղրամյան 26-ից հուշադրամներ են գողացել

    Արտակարգ դեպք Երևանում. Բաղրամյան 26-ից հուշադրամներ են գողացել

    Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել…

  • Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի օգտագործման

    Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի օգտագործման

    ՀՀ վարչապետի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,- գրել է Աղաջանյանը: