ՀՀ ՏԿԵՆ

  • Գազի վերջնական սակագինը սպառողների համար կորոշվի թափանցիկ ընթացակարգով. ՏԿԵՆ

    Գազի վերջնական սակագինը սպառողների համար կորոշվի թափանցիկ ընթացակարգով. ՏԿԵՆ

    Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք իրարամերժ և անհիմն հրապարակումներ՝ իբրև «գաղտնի կնքված հերթական գազային համաձայնագրի» վերաբերյալ։ Մանիպուլյատիվ մեկնաբանությունները և ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թ. համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013 թ. կնքված պայմանագրին…

  • Կառավարությունը 8,9 մլրդ հատկացրեց՝ 50,7 կմ ճանապարհի հիմնանորոգման համար

    Կառավարությունը 8,9 մլրդ հատկացրեց՝ 50,7 կմ ճանապարհի հիմնանորոգման համար

    Կառավարությունը որոշեց 8,9 միլիարդ դրամ հատկացնել՝ 50,7 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման համար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Նշվում է, որ այս ճանապարհից միջպետական նշանակության ավտոճանապարհները կազմում են 44,9 կիլոմետր, հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 1,7 կիլոմետր և մարզային նշանակության ավտոճանապարհները` 4,15 կիլոմետր: Գումարը կհատկացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն էլ կիրականացնի հիմնանորոգման ծրագիրը։