ՀՄՖ
Նատալյա Ռոտենբերգին հեռացրել են Մարմնամարզության ֆեդերացիայից
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը Նատալյա Ռոտենբերգի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՄՖ-ի Facebook-ի պաշտոնական կայքից։ Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Ֆեդերացիայի փոխնախագահը։ Սակայն, հեռացման պատճառների մասին չի ասվում։ Նշենք, որ Ռոտենբերգը կառույցի փոխնախագահ էր նշանակվել այս տարվա փետրվարին։ Հավելենք, որ նա հանդիսանում է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը։
Մահացել է Ալբերտ Ազարյանի տիկինը
Մահացել է հռչակավոր մարմնամարզիկ, «Ազարյանական խաչի» հեղինակ Ալբերտ Ազարյանի տիկին՝ Ելիզավետա Ազարյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-ի էջում։ ՀՄՖ-ն իր ցավակցությունն է հայտնել է Ելիզավետա Ազարյանի հարազատներին։ Նշենք, որ Ազարյանը մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։


