հյուրընկալություն
Ջորջ Քալոմբարիսը միանում է «Ես հայտնի եմ… դուրս հանեք ինձ այստեղից» շոուին՝ փնտրելով քավություն
Հայտնի շեֆ-խոհարար Ջորջ Քալոմբարիսը մտել է հարավաֆրիկյան ջունգլի՝ մասնակցելու «Ես հայտնի եմ… դուրս հանեք ինձ այստեղից» հեռուստաշոուին, նպատակ ունենալով անդրադառնալ անցյալի հակասություններին և հանրային քավություն փնտրել՝ իր հյուրընկալության կայսրության փլուզումից հետո։
Viking Cruises. Համաշխարհային տաղանդների կենտրոններ և մշակութային ճամփորդություններ
Viking Cruises-ը ռազմավարական նշանակություն ունեցող Բուդապեշտը դարձնում է իր եվրոպական գետային նավատորմի հիմնական կադրային կենտրոն՝ միաժամանակ առաջարկելով յուրահատուկ խոհարարական և մշակութային ընկղմում Միսիսիպի գետի երկայնքով իր ճամփորդությունների ընթացքում։
Բրի Լարսոնի «Party People» խոհարարական գիրքը՝ նոր մոտեցում հյուրընկալության և տոնակատարությունների
Օսկարակիր դերասանուհի Բրի Լարսոնը և Քորթնի ՄքԲրումն ներկայացնում են «Party People» խոհարարական գիրքը՝ առաջարկելով հեշտ և ուրախ հյուրընկալության խորհուրդներ ու բաղադրատոմսեր:
Հյուրընկալությունն ավարտվել է դանակահարությամբ․ հարուցվել է քրգործ
2020թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ոստիկանությունում Արտաշատ քաղաքի 55-ամյա բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր տանը հյուրընկալած անձը չի արձագանքում, ենթադրում է, որ նա մահացել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակարաններից մեկի խոհանոցում՝ աթոռին նստած վիճակում, հայտնաբերել է 1966թ.…
Արայիկ Հարությունյանը հյուրընկալվել է Արցախի նախագահին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նշվում է, որ բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, և այդ համատեքստում շատ…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաներին
Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերը երեկ Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Գյումրիի Շալե կենտրոնի երեխաներն են եղել: Ավելի վաղ Տավուշի և Շիրակի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին հրավիրել էր նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորյա տոնական միջոցառմանը և միասին նշելու գալիք Ամանորը: Նախագահական նստավայրում փոքրիկ հյուրերի…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին: Ռեժիսորը նախագահին ներկայացրել է իր ֆիլմերն ու պատմել առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել նրա վերջին՝ «Դրախտի դարպասը» խաղարկային լիամետրաժ ֆիլմին, ստեղծման պատմությանը, այն միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ներկայացնելուն և համաշխարհային կինոդիտող հանրությանը հասանելի դարձնելուն ուղղված աշխատանքներին: Նշվել է, որ արցախյան հակամարտության առանցքի շուրջ հյուսված…
Հայաստանը կրկին դառնում է դասական երաժշտության միջազգային կենտրոն. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ: Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և…
Գարեգին Բ-ն հյուրընկալել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը hոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Էիիչի Հասեգավային, նաև դեսպան Ջուն Յամադային հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի և անկախության հռչակման…
ՀՀ նախագահը հյուրընկալել է ֆրանսիացի հայտնի գործարարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին: Ֆրանսիացի գործարարը նշել է, որ շարունակում է աշխատել մի շարք կարևոր ու մասնագիտացված միջազգային խմբերի հետ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես խոսվել է շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների զարգացման,…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել: Գլեդիս…
Նախագահը հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի 4-ին հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում 5-րդ միջազգային համագումարի անցկացումը: «Ցանկանում եմ ոչ միայն ողջույնի, այլև քաջալերանքի խոսքեր ասել, քանի որ այն աշխատանքը, որ դուք անում եք՝ յուրաքանչյուրդ…
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունենում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել խորհրդարանական հանրապետություններում նախագահական ինստիտուտի գործունեությանը: Նախագահը մասնավորապես նշել է, որ պատրաստակամ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները: Նախագահ Սարգսյանն ու…















