հոնդուրասցիների քարավան
Ամերիկյան զորքը մինչև սեպտեմբերի վերջը կմնա Մեքսիկայի հետ սահմանին
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տեղակայված ամերիկյան զորքը մինչև 2019-ի սեպտեմբերի 30-ը կմնա սահմանին. հայտնում է РИА Новости-ն` Պենտագոնի հաղորդագրությանը հղումով: New York Times պարբերականը, իր հերթին, նշում է, որ սահմանապահ առաքելությունը պետք է ավարտվեր դեկտեմբերի 15-ին, այնուհետև այն երկարաձգվել էր մինչև հունվար, իսկ այժմ` 2019-ի սեպտեմբեր: Նշենք, որ դեպի ԱՄՆ սահման է շարժվում հոնդուրասցիների քարավան:

