Հոնսյու կղզի
Խոշոր հրդեհ է բռնկվել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում գտնվող Օմիթամա քաղաքի թռչնաֆերմայում, որի հետևանքով մի քանի հարյուր հազար թռչուններ են այրվել, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը`փետրվարի 17-ին: Կրակը տարածվել է ֆերմայի 4 մասնաշենքերում, ինչի հետևանքով թռչունները ողջակիզվել են: Ներկա պահին հրդեհը մարված է, բռնկման պատճառներն անհայտ են: Աշխատակիցներից ոչ ոք…