հոսանքազրկվելու է

  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 11:00 – ից մինչև 17:00, Պուշկինի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։ Իրականացվելու են էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

    Պուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվելու է
  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել է, որ հուլիսի 18-ին Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ «Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում լինել ուշադիր, երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

    Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է