Հորդորակ

  • Նոր հորդորակ Լեզվի կոմիտեից «հանձին» և «հանձինս» բառերի վերաբերյալ

    Նոր հորդորակ Լեզվի կոմիտեից «հանձին» և «հանձինս» բառերի վերաբերյալ

    Լեզվի կոմիտեն Facebook-ի էջում հերթական հորդորակն է հրապարակել. «Շատերը սխալ են գործածում «հանձին» և «հանձինս» բառերը՝ չիմանալով դրանց տարբերությունը: Հաճախ ենք լսում. «ՀանձինՍ Արամի՝ մենք ունենք լավ գիտնական» կամ «ՀանձինՍ Աշոտի՝ մենք տեսնում ենք մեր հաղթողին»: Այս և նման դեպքերում հանձինՍ բառը գործածելը ճիշտ չէ. պետք է կիրառել ՀԱՆՁԻՆ-ը. «ՀԱՆՁԻՆ Արամի՝ մենք ունենք լավ գիտնական»…

  • Լեզվի կոմիտեի հորդորակը՝ կախման կետերի և բազմակետի գործածության մասին

    Լեզվի կոմիտեի հորդորակը՝ կախման կետերի և բազմակետի գործածության մասին

    Կախման կետերի ու բազմակետի ընկալման և գործածության անմիօրինակություն է նկատվում: Կախման կետերը (…) դրվում են կիսատ թողած մտքի փոխարեն, երբ նախադասության մեջ առկա են չդրսևորված հույզ, զգացմունք, միտքը շարունակելու կամ ավարտելու դժվարություն, անվճռականություն: Կախման կետեր կարող են դրվել նախադասության տարբեր հատվածներում: Օրինակ՝ Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ… Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜… (Հովհ. Թումանյան) Մութը…