Հունաստանի արտգործնախարար
Հունաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Աթենքի դեմ պատերազմի սպառնալիքից
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը երկրի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի անդամների հետ ճեպազրույցի ժամանակ Թուրքիային կոչ է արել հրաժարվել Աթենքի դեմ պատերազմի սպառնալիքից, փոխանցում են հունական լրատվամիջոցները: Նրա խոսքով՝ Հունաստանի կառավարությունը բաց է միջազգային և ծովային իրավունքի շրջանակներում մայրցամաքային շելֆին և բացառիկ տնտեսական գոտուն վերաբերող վեճի շուրջ Թուրքիայի հետ երկխոսության համար: «Երկխոսության հաջողության ակնհայտ պայմանը Թուրքիայի հրաժարումն…
Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի գործողություններին: Նախարարը հայտարարել է, որ Հունաստանը չի պատրաստվում աչք փակել Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա: «Միջազգային իրավական նորմերը հարգելն առաջնային է: Մեզ համար ակնհայտ է, որ Թուրքիան պետք է վերջ տա հորատման աշխատանքներին»,- նշել է Դենդիասը: Հույն նախարարը նաև հավելել է, որ Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը…