հսկողական ստուգումներ
Մարտական պատրաստականության, ստորաբաժանումների ներդաշնակման, զորքերի ծառայության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության գնահատման նպատակով 4-րդ զորամիավորումում հուլիսի 3-ին մեկնարկել են ամփոփիչ հսկողական ստուգումներ։ Տեսական և գործնական պարապմունքների միջոցով գնահատվելու է նաև անձնակազմի մարտական, կրակային, մարտավարամասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Անձնակազմի պատրաստվածությունն ու մարտական պատրաստականության վիճակն ամրապնդելու, արձանագրված բացթողումները շտկելու նպատակով հուլիսի 2-ին 5-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են հսկողական ստուգումներ: Հանձնաժողովն ստուգել է զինծառայողների հանդերձանքն ու արտաքին տեսքը, սպառազինությունը, տեսական ու գործնական գիտելիքները: