հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել
Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Ըստ աղբյուրի, տուժածներ չկան։ «Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

