հրամանատարական հավաքներ

  • ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 19-ից 21-ը N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը «Ստուգվել են հավաքներին ընդգրկված անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ունակությունները, պատրաստության աստիճանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

    Անցկացվել են հրամանատարական հավաքներ
  • Սաների մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորումում անցկացվել են վաշտերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հավաք-պարապմունքներ: Հավաքների ավարտին զինծառայողները հանձնել են ստուգարքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

    Հրամանատարական հավաքներ Զինված ուժերում
  • Հունիսի 4-ին մեկնարկել են զինված ուժերի հրամանատարական հավաքները: Հավաքների մասնակիցների համար ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Մակարյանի ղեկավարությամբ անցկացվել է պարապմունք՝ «Պաշտպանության կառուցումը և նախապատրաստումը» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

    Զինված ուժերում անցկացվում են հրամանատարական հավաքներ (ՖՈՏՈՇԱՐՔ)
  • Առաջնորդվելով «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով՝ հունվարի 14-ից 19-ը 3-րդ զորամիավորումում զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման, բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովման, զորքերի հմուտ ղեկավարման գործում ունակությունները կատարելագործելու նպատակով ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվում են հրամանատարական հավաքներ:

    Անցկացվում են հրամանատարական հավաքներ. ՀՀ ՊՆ