Հրաչյա Գասպարյան
90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբը կազդարարի պրեմիերաներով: Այս մասին տեղեկացնում են թատրոնի մամուլի ծառայությունից: Սեպտեմբերի 14-ին ու 15-ին երեխաներին կներկայացվի ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի «Մատնաչափիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան): Այնուհետև բեմ կբարձրանա հայ դասական Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա արված դրաման (բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան),…