Հրաչյա Թամրազյան
Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 23-ի նիստում, համաձայնություն տվեց բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան 59 հասցեում փակցնելու համար։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը տեղեկացրեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Մատենադարանը։ Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը հոգալու է Մատենադարանը:
Ապրիլի 23-ին կայանալիք Երևանի ավագանու նիստի օրակարգային հարցերի թվում են Համբարձում Սայադյանի, Հրաչյա Թամրազյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի և Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրումը: Նախագծերի համաձայն՝ ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը՝ Տերյան փողոց հ. 59…