Հրաչյա Ղամբարյան
Պիզելին աշխատանքի է անցել հայ գործակալի հիմնած ֆուտբոլային գործակալությունում
Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի նախկին կիսպաշտպան Մարկոս Պիզելին աշխատանքի է անցել HG Partners Management ֆուտբոլային գործակալությունում։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության Instagram-ի էջից։ Նշվում է, որ Պիզելին գործակալությունում կատարելու է գլխավոր ակուտի պարտականությունները։ Նշենք, որ ընկերության հիմնադիրը Հրաչյան Ղամբարյանն է։
Հրաչյա Ղամբարյանը դարձավ ՀՖՖ առաջին ներկայացուցիչը, ով համալրեց ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի կազմը
ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, ով դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ: Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈՒԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և իրենց հանձնաժողովում գործունեություն են ծավալում 4 տարով։…