հրդեհ
Հունվարի 29-ին` ժամը 07:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ…
Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից երեք երեխաների է փրկել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան կողքով, երբ ծուխ է նկատել: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել այրվող տանը: Նա տեսել է, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում` օգնություն խնդրելով: Գևորգը շտապել է օգնության: Կոտրելով պատուհանը՝ երեխաներին դուրս է…
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում հունվարի 26-ի առավոտյան բռնկված հրդեհից այրվել են սենյակի մեկ հատվածը, 1 պահարան և մասամբ այրվել է մեկ սառնարան: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: «Նալբանդյան 28 հասցեում, որտեղ նախկինում տեղակայված էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը, հունվարի 26-ի առավոտյան…
Այսօր ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում: ԱԻՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների…
Հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին…
«Հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքիn կից երկաթգծի Շահալի…
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 23-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի…
Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառով յոթ երեխա է զոհվել: Այդ մասին հունվարի լույս 23-ի գիշերը հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության ղեկավարության մի աղբյուր: «Յոթ երեխա է զոհվել ալ Մանախլիայի շրջանում բռնկած հրդեհի պատճառով»,- ասված է Syria TV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Սոցցանցերում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկել է Դամասկոսի պատմական հին քաղաքի շենքերից…
Մոսկվայի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, մոտ 1000 մարդու տարհանել են: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին: Հաղորդվում է, որ այնտեղ բնակվում էին Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի ուսանողները: Կրակը մարվել է: Բնակիչներն այժմ վերադառնում են իրենց սենյակներ:
Սեւ ծովում 10 մարդ է զոհվել հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա մոլեգնող հրդեհի հետեւանքով, եւս 10 հոգի անհայտ կորած է համարվում: Այս մասին հայտնել են Նովոռոսիյսկի ծովային փրկարարական-համակարգող կենտրոնից Հրդեհը հունվարի 21-ի երեկոյան տեղի է ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝ Ռուսաստանի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մի նավից…
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 302 դեպք, որից 163-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 90 կենցաղային կանչ, 87 հրդեհ, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 58 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 31 դեպք:…
Հունվարի 21-ին՝ ժամը 00:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող «Կերամիկա» խանութի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է Լենինգրադյան փողոցի թիվ 4/14 հասցեում գտնվող «Բրուտ» հուշանվերների խանութի տանիքը՝…
Հունվարի 19-ին, ժամը 00:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի տանիքը և խոհանոցը (սեփականատերը՝ Հ. Մ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել` 03:48-ին: Այրվել են տանիքում (170…
Հունվարի 12-ին, ժամը 12:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ձորաստան գյուղի 2-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ):
Ավելի քան 20 մարդ է տուժել Փարիզի կենտրոնում գազի արտահոսքից առաջացած պայթյունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ փարիզյան ոստիկանության տվյալներին հղումով։ BFM–ի տվյալներով՝ տուժածներից մի քանիսը ծանր վիճակում է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունը որոտացել է Թրևիս փողոցում տեղակայված հացաբուլկեղենի փռում։ Վերջինը շաբաթ օրերը չի աշխատում։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ առաջին…