հրետակոծություն
Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ը աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։ Տեսչական մարմնի աշխատակիցները ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։ Զննվել է շուրջ 7 հեկտար…
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը՝ միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:
Հույս ունենք, որ հրետակոծություններն Ադրբեջանի և Հայաստանի միջև կդադարեն. Չեռնիշով
Մեզ համար ցավ է յուրաքանչյուր զոհ, մանավանդ մեր բարեկամ երկրներում։ Այս մասին տեսակամրջի ժամանակ ասել է Ռուսաստանի Պետական դումայի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ «Այսօր արտաքին գործերի նախարարության, Անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ-ի և բոլոր կառույցների հարթակներում արվում է հնարավոր ամեն բան։ Մեր երկրների ղեկավարությունը լիակատար փոխգործակցության մեջ է։ Որքան գիտեմ, նախաձեռնվում են բոլոր…
Սոթքում հրետակոծության հետևանքով անասնագոմ է այրվել. ԱԻՆ
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։04-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝…
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորվել է քաղաքացիական երեք անձ
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Սոթքում 1 բնակիչ է վիրավորվել. հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը
Սոթքում ադրբեջանական հրետանակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներ ու պատուհաններ էլ վնասվել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Համայնքապետի խոսքով, այս պահին էլ հակառակորդը կրակում է գյուղի ուղղությամբ։ Սևակ Խաչատրյանը հայտնեց նաև, որ քաղաքացիական բնակչության շրջանում կա 1 վիրավոր, նրա վիճակը բավարար…
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Մարտունու բնակելի թաղամասի շինաշխատանքների ընթացքին
Արցախի նախագահ Արայիկ Հարության այցելել է Մարտունի շրջկենտրոն: «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ Մարտունի շրջկենտրոն, ծանոթացել կառուցվող նոր բնակելի թաղամասի շինաշխատանքների ընթացքին, հետևել 2020թ. պատերազմի ընթացքում թշնամու հրետակոծությունների հետևանքով տուժած շենք-շինությունների վերականգնման աշխատանքներին, տվել նոր հանձնարարականներ»: https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/327282218778340
Միանվագ օգնություն՝ հրետակոծությունից ՀՀ քաղաքացիների կրած գույքի վնասների փոխհատուցման նպատակով
Կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով, հայտնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։ Փոխհատուցումից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի…
Զինվոր-բուժակ Արտյոմ Բիլյանը 20 զինծառայողի դուրս է հանել հրետակոծության տակից
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում գրառում է կատարել և ներկայացրել է մեր զորքերի հերոսական դրվագներից: «Մեր զորքերի հերոսական դրվագներից Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ: Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ,…
Աշխարհ Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում գրել է. «Աշխարհ Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ։ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը»։ https://www.facebook.com/arcrun/posts/3482142325154684
Հերհեր գյուղում հրետակոծության հետևանքով իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ…
Սմերչով հրետակոծվում է Շուշին․ կա զոհ
ԱՀ ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջը գրում է․ ««Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ ԹԱՐՄԱՑՈՒՄ «Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան»։
ՀՀ ՊՆ-ն ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել Ադրբեջանին․ Շուշաննա Ստեփանյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի…
Ադրբեջանի գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ
Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել: Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է:…
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են կեղծ տեղեկություններ տարածել. Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի…















