հրետանային արկ
Չինարիում հայտնաբերվել է 122մմ տրամաչափի Դ-30 հրետանային արկ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել էին Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Այսօր Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։…

